«Microsoft» ընկերությունը կարող է դադարեցնել համագործակցությունը ռուսական դպրոցների հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով:

Ինչպես գրում է «Ռոսբալտը», սա պայմանավորված է նրանով, որ «Լուսավորում» պարբերականը, որի հետ «Microsoft»-ը համագործակցում է ռուսական դպրոցներին համակարգիչներ տրամադրելու գործում, կապված է ձեռներեց Արկադի Ռոտենբերգի հետ:

«մենք խորհրդատվական համաձայնություն ենք կնքել ոչ առեւտրային համագործակցության վերաբերյալ: Նման ձեւաչափով մենք համագործակցում ենք  բազմաթիվ ընկերությունների հետ ամբողջ աշխարհում: Վերջին տեղեկությունների համաձայն մենք կհետաձգենք իրացումը, հավելյալ խորհրդատվություններ կանցկացնենք»,- աղբյուրը ներկայացնում է «Microsoft»-ի հայտարարությունը:

ԵՄ պատժամիջոցները նախատեսում են ցուցակում ընդգրկված անձնանց ֆինանսական միջոցների բռնագրավում ԵՄ տարածքում, ինչպես նաեւ ԵՄ մուտքի արգելք: 2014թ.-ի սեպտեմբերին կապված ԵՄ պատժամիջոցների հետ, Իտալիան բռնագրավեց Ռոտենբերգի առանձնատունը Հռոմում: Գումարը կազմել է 30 մլն եվրո: