«Sony» ընկերությունը ծավալուն կորուստներ է կրել սմարթֆոնների իր բիզնեսում: Այդ մասին հաղորդում է «Cnews»-ը՝ մեջբերելով ընկերության ղեկավար Կաձուո Հիրաիին:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «Sony»-ն լուրջ մրցակցային ճնշման է ենթարկվում չինացի արտադրողների կողմից: Երբեմնի առաջին հնգյակի անդամ «Sony»-ն շուկայական դիրքերը զիջել է «Lenovo»-ին, «Huawe,»-ին եւ «Xiaomi»-ին:
2014-2015թթ. ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակի արդյունքների համաձայն՝ ընկերության կորուստը կազմել է 172 մլրդ իեն(1,6 մլրդ դոլար): Մեկ տարի առաջ ընկերությունը 8,8 մլրդ իեն եկամուտ էր ստացել:
Իրավիճակը ստիպել է «Sony»-ին փոխարինել «Sony Mobile» ստորաբաժանման ղեկավարին. Հոկտեմբերի 30-ին ընկերությունն աշխատանքից հեռացրեց Կունիմասու Սուձուկիին, ով «Sony Mobile»-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2012թ.-ի ապրիլից: Նրա պարտականությունները փոխանցել են Հիրոկի Տոտոկիին, ով մինչ այդ պատասխանատու էր կորպորատիվ ծրագրավորման համար:




























