Մեծ Բրիտանիայում չորս երիտասարդներ 22-ամյա աղջկա են բռնաբարել: Ըստ Daily Mail-ի, նրանք հայտնի «Ճիչ» ֆիլմի դիմակներով են եղել:
Միջադեպը տեղի է ունեցել Դենթոնում (Մանչեսթեր), Հելոուինի գիշերը: Աղջիկը բռնաբարողներից մեկին նկարագրել է որպես «թմբլիկ», մյուսը եղել է բարձրահասակ եւ սպիտակ մարզակոշիկներով: Հարձակվողները մուգ հագուստով են եղել: Դեռահասներն աղջկան գետնին են տապալել եւ բռնաբարել:
Ներկայում ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: Բրիտանացի իրավապահները հասարակությանը սթափության կոչ են արել եւ խնդրել օգնել վախկոտ հանցագործներին փնտրելու հարցում:




























