Մոսկվայի Դոմոդեդովի շրջանում. տեղական «Էլ» բարում 4 տղամարդկանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Իրավապահ մարմինները բացահայտում են հրաձգության վերածված ծեծկռտուքի պատճառները, հայտնում է LifeNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդիկ սկսել են վիճել, որից հետո 23-ամյա կասկածյալը վնասվածքային ատրճանակից կրակել է կռվի մասնակիցներից մեկի վրա եւ շարունակել կրակոցները մյուս մասնակիցների ուղղությամբ:

Միջադեպի ադրյունքում 3 տղամարդ է տուժել:

«Տուժածներից մեկը վիրավորվել է գլխից, երկրորդը վիրավորվել է որովայնի հատվածում, իսկ երրորդը՝ քունքի հատվածում: Նրանք բոլորը շտապ վիրահատվել են», - աղբյուրը մեջերում է բժիշկների հայտարարությունը:

Հրաձիգը ձերբակալվել է միջադեպից մի քանի ժամ անց: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Մահափորձ» հոդվածով: