Legatum Institute-ի կազմակերպության կողմից կազմված Աշխարհի երկրների բարեկեցության վարկանիշում (2014 Prosperity Index) Հայաստանը այ տարի զբաղեցրել է 95-րդ տեղը:
Ինդեքսը երկրները գնահատում է՝ ըստ 8 կատեգորիաների. Տնտեսություն (Հայաստանը 129-րդ տեղում է), կրթություն (49-րդ տեղը), առողջապահություն (87-րդ տեղը), անձնական ազատություն (126-րդ տեղը), անվտանգություն (56-րդ տեղը), կառավարում (88-րդ տեղը), ձեռնարակատիրական հնարավորություններ (68-րդ տեղը) եւ սոցիալական կապիտալ (124-րդ տեղը):
Վարկանիշի առաջատարը կրկին Նորվեգիան է, որին հետեւում են Շվեյցարիան ու Նոր Զելանդիան: Ամենաբարգավաճող երկրների տասնյակում են նաեւ Դանիան, Կանադան, Շվեդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները եւ ԱՄՆ-ն:
Ինդեքսն ընդգրկում է 142 պետություն՝ ընդգրկելով ախարհի բնակչության 96%-ը եւ Համաշխարհային ՀՆԱ-ի 99%-ը: Ցուցակը եզրափակում է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը:
Եվրոպայի խոշոր պետությունների թվում ամենաբարգավաճող երկիր է ճանաչվել Մեծ Բրիտանիան՝ ընդհանուր ցուցակում զբաղեցնելով 13-րդ տեղը: Գերմանիան 14-րդ տեղում է, Ֆրանսիան՝ 21-րդ, Իսպանիան՝ 26-րդ, Իտալիան՝ 37-րդ: Ռուսաստանը աշխարհի բարեկեցիկ երկրների վարկանիշում 68-րդ տեղն է զբաղեցրել:




























