Գերմանիայում անհայտ անձինք գողացել են Դահաու քաղաքի մոտ գտնվող առաջին համակենտրոնացման ճամբարներից մեկի դարպասները, որի վրա գրված է եղել «Աշխատանքն ազատագրում է», հաղորդում է  Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դարպասները կորղ էին տեղափոխել մեքենայով, սակայն տաք հետքերով որոնումները արդյունք չեն տվել: Քննությունը ենթադրում է, որ հանցագործությունը կարող էին կատարել նեոնացիստները կամ կոլեկցիոնիստները:

Գերմանիայում այս միջադեպն ամոթալի են համարել: Հաղորդվում է, որ հուշարձանի տարածքում չի գործում տեսանկարահանման համակարգ, ու թեեւ անվտանգության ծառայությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, գողերը, ամենայն հավանականությամբ, օգտագործել են հերթափոխը փոխելու ժամանակը:

Դահաուն հիմնադրվել է 1933-ին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա ճանաչում է ստացել որպես ամենադաժան համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ բանտարկյալներին բժշկական փորձարկումներ են ենթարկել: