Դալասում (ԱՄՆ) կենդանաբանական այգու ղեկավարությունը 50 հազար դոլարի դիմաց վաճառել է նորածին ընձուղտին անվանակոչելու իրավունքը, հայտնում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ ընձուղտի ձագը լույս աշխարհ է եկել մեկ շաբաթ առաջ: Տվյալ պահին ընձուղտի հասակը 1,8 մետր է: Ընձուղտին անվանակոչելու իրավունքը ձեռք բերողի անունը չի հաղորդվում է: Վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն առողջապահական միջոցառումներին:

Ավելի վաղ, Լենինգրադյան կենդանաբանական այգում երկարակյաց ընձուղտը նշել է իր 33-ամյակը: