Լոնդոնում անցկացվող ամենամյա World Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը, ինչպես եւ նախատեսված է եղել, ներառված է հայկական տաղավարի մեջ:

Սակայն վերջին օրերին ադրբեջանական մամուլում էին հայտնվում այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիեւի հայտարարություններն այն մասին, թե ադրբեջանական կողմի ջանքերով Լոնդոնում անցկացվող ամենամյա World Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը փակվել է։

Այս տեղեկատվություն ճշտելու նպատակով մենք կապվեցին լոնդոնյան մեր աղբյուրների հետ, որոնք նշեցին, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը, ինչպես եւ նախատեսված է եղել, ներառված է հայկական տաղավարի մեջ եւ բնականոն աշխատում է։ Որպես ապացույց` ներկայացվեցին նաեւ լուսանկարները։

Նոյեմբերի 3-ի կեսօրին հաջորդեց Հիքմեթ Հաջիեւի եւս մի հայտարարություն, ըստ որի նա Vesti.az-ին ասել է. «... անգլիական կողմի հետ մեր բանակցությունների արդյունքում հայերը ստիպված էին ԼՂՀ–ն  ներառել Հայաստանի կազմում»։ Սակայն, ինչպես նշվեց  Արցախի տաղավարը միշտ եղել է հայկականի կազմում եւ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատարի հայտարարությունը բացահայտ կեղծիք է։