Ամերիկյան հայտնի երգիծական դերասան Կարմեն Դ՛Ամատոն եւ եւ նրա դուստր Ռիտա Դ՛Ամատոն ձերբակալվել են՝ անտուն տղամարդուն գազանաբար ծեծելու համար: Ըստ Daily Mail-ի, միջադեպը տեսագրել են տեսահսկման խցիկները:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են Կարմենն ու նրա դուստր Կարմենը մոտենում անհայտ տղամարդուն: Ռիտան իր զոհի կրծքին հարվածում է բեյսբոլի մահակով եւ գետին տապալում: Անտունը փորձում է փախչել, սակայն Կարմենը, ինչպես երեւում է ձայնագրությունում, կրակում է նրա ոտքին:

Ոստիկանները դերասանին եւ նրա դստերը դեպքի վայրում չեն հայտնաբերել: Իրավապահներն անտուն տղամարդուն գտել են գետնին ընկած, կոտրված ոտքով:

Տուժածը, ով, իբր, փորձել է կոտրել դերասանի ավտոմեքենան, տեղափոխվել է հիվանդանոց: