Երեւանի պետական ճարտարապետա-շինարարական համալսարանը կշարունակի Լեռնային Ղարաբաղին աջակցելու ծրագիրը: Այս մասին ասված է 2015 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծում:

Պետությունը կրկին համալսարանին ֆինանսավորում կհատկացնի ԼՂՀ-ում ջրամբարների տեխնիկական վիճակն ուսումնասիրելու եւ դրանց անվտանգության կանոնակարգը կազմելու համար: 2015-ին այդ նպատակի համար կհատկացվի 30 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Ղարաբաղի տարածքում է գտնվում Սարսանգի ջրամբարը, որն ամենախոշորն է երկու հայկական պետություններում: Նրա ծավալը 500 մլն խմ է: Թարթառ գետի վրա է գտնվում Սարսանգի ՀԷԿ-ը, որն ամենախոշորն է ԼՂՀ-ում: