Բուլղարիայում 38-ամյա մի կին ինքնահրկիզման փորձ է կատարել: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի ցերեկը, փոխանցում է «Էխո Մոսկվին»` վկայակոչելով տեղի մամուլը:
Ըստ աղբյուրի` կինն իր վրա հեղուկ վառելիք է լցրել եւ կրակ տվել Սոֆիայում գտնվող նախագահական պալատի առջեւ: Նախագահի պահակազորի ներկայացուցիչները, ոստիկանները եւ անցորդներն անմիջապես շտապել են օգնության: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց. նա ուժեղ այրվածքներ է ստացել, սակայն ողջ է: Տուժածի քայլի դրդապատճառները մինչ այժմ պարզ չեն, նրա ինքնությունը նույնպես ճշտվում է:
Վերջին տարում Բուլղարիայով տարածված ինքնահրկիզումների ալիքի պատճառը կարող է դառնալ բնակչության ցածր կենսամակարդակը, ինչպես նաեւ Բուլղարիայի քաղաքական վերնախավի կոռումպացվածությունը, նշում է աղբյուրը:




























