2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակման հետեւանքով Նյու-Յորքի երկու աշտարակների խորտակումից 13 տարի անց Համաշխարհային առեւտրային կենտրոնի նոր համալիր է կառուցվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 3,8 մլրդ դոլար արժողությամբ երկնաքերի շինարարությունը տեւել է 8 տարի: Երկնաքերը ԱՄՆ-ի ամենաբարձր շենքն է: Տարածքի 60%-ը տրվում է վարձակալության: 541 մետր բարձրության վրա գտնվող առեւտրային կենտրոնի շենքը զբաղեցնում է տարածքի կենտրոնական մասը, որտեղ նաեւ տեղակայված են կործանված կենտրոնի հուշաքարն եւ այս տարի բացված թանգարանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքը կառուցված է երկաթբետոնից՝ շինարարական նորմերի պահանջներից ամրության զգալի բարձր պարամետրերով:




























