Չինացի պետպաշտոնյաներին մերկացրել են դիակիզման մասին զեկույցների համար դիակների գնելու մեջ, հայտնում է Direct Press-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չինական Գուանդուն նահանգում երկու պետպաշտոնյաներ խոստովանել են, որ վճարել են գերեզմանների հափշտակիչներին, որպեզի վերջիններս հաշվետվությունների համար նմանակեղծեն դիակիզումը: Ձերբակալվածները պատմել են, որ յուրքանչյուր հափշտակիչին 500-ական դոլար են վճարել:
Չինական իշխանությունները սատարում են դիակիզումը, որպեսզի գերեզմանատների վերածվող հողերը տրամադրվեն գյուղացիներին: Միեւնույն ժամանակ, գյուղական բնակչությունը հավատում է, որ մահացածի հետմահու կյանքի համար նրա մարմինը չպետք է այրել:





























