ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները սկսվել են նոյեմբերի 4-ին: Դրանց արդյունքների համաձայն՝ Բարաք Օբամայի վարչակազմը կարող է կորցնել վերահսկողությունը Սենատի նկատմամբ: Հնարավոր է, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեն «Facebook»-ի փորձարկումները, հաղորդում է «Russian Today»-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մի քանի տարի առաջ սոցցանցում առաջին անգամ թողարկվել է «Ես քվեարկում եմ» փորձնական կոճակը, որը հայտնվում էր օգտատերերի մոտ եւ ցույց էր տալիս, թե ընկերներից ով է մասնակցել ընտրություններին: Այժմ գործիքը կատարելագործվել է: Դրա օգնությամբ նախատեսվում է ընտրատեղամասեր բերել մինչեւ 150 մլն ամերիկացու՝ հաղորդելով, որ նրանց «ընկերներն» արդեն քվեարկել են:
«Facebook»-ի օգտատերերի նկատմամբ փորձը, ինչպես նշում է աղբյուրը, առաջինը չէ: Ամենասկանդալայինը համարվում է բաժանորդների զգացմունքների վրա փորձը: Այն ժամանակ հետազոտությունը նվիրված էր բացասական եւ դրական գրառումների ազդեցությանը ընտրություններին մասնակցելու ցանկության վրա: Ընդ որում, ավելի քան 700 հազար մարդ տեղյակ չէր, որհետազոտության է մասնակցում, քանի որ սոցցանցի ղեկավարությունը հարկավոր չէր համարել զգուշացնել այդ մասին:
Նման փորձերը կարող են հասարակական կարծիքի շահարկման գործիք ծառայել, քվեարկության ելքի վրա ազդելու գործիք, համարում է սոցիոլոգ Զայնեպ Թուֆիքսին:




























