Ամերիկյան խոշոր Starbucks ցանցն իր սուրճ եփողներին արգելել է թանկարժեք քարերով ամուսնական մատանի կրելը, փոխանցել է The Daily Mail-ը:
Փոխարենը աշխատակիցներին թույլատրվել է դաջվածք ունենալ: Նոր դրեսս-կոդով արգելվում է նաեւ թեւնոցներ եւ ժամացույցներ կրելը: Ընկերության ներկայացուցիչը բացատրել է, որ տվյալ որոշումը կայացնելիս ղեկավարությունն առաջնորդվել է սանիտարական հարցերով:
Ղեկավարությունը նաեւ աշխատակիցներից պահանջում է հետեւել եղունգների մաքրությանը եւ կարճացնել դրանք: Նաեւ արգելվում է ականջին երկուսից ավելի ականջօղ կրելը: Սակայն քթի ոչ մեծ պիրսինգը թույլատրվում է:
«Մենք ձգտում ենք ջերմ եւ հարմար միջավայր ապահովել մեր սրճարաններում», - ասված է ընկերության հաղորդագրություններում: Ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, որ սուրճ եփողների արտաքին տեսքը Starbucks բրենդի արտացոլանքն է:




























