Ռուսաստանի ուժայինները Կաբարդինո-Բալկարիայում ինքնաշեն պայթուցիկների արտադրման խոշոր լաբորատորիա են հայտնաբերել եւ ոչնչացրել: Այս մասին, ըստ BFM-ի, հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից:

Հիշեցնենք, Չեգեմ-2 գյուղում նոյեմբերի 4-ին կասկածելի տնատիրություն էր հայտնաբերվել՝ ենթադրյալ գրոհայիններով եւ պայթուցիկների արտադրման հարթակով:

«Լաբորատորիան հայտնաբերվել է ոչնչացված գրոհայինի տանը: Այնտեղ գտնվել են նաեւ զգալի քանակությամբ պայթուցիկներ եւ այլ նյութեր: Նշված առարկաները ոչնչացվել են ԱԴԾ-ի հատուկ մասնագետների կողմից», - նշում է աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝  թաքնված գրոհայինը ոստիկաններին դիմադրել է: Դրա հետեւանքով հանցագործը սպանվել է: Գրոհայինը «Կաբարդինո-Բալկարիայի եւ Կարաչայի վիլայեթ» հանցավոր կազմակերպությանն ապահովել է  ինքնաշեն պայթուցիկներով: