Մոսկվայում տրոլեյբուսը մահացու վրաերթի է ենթարկել իր կին վարորդին:

Աղբյուրը նշում է, որ տեղից դուրս են եկել  տրոլեյբուսի հաղորդալարերը, եւ կին վարորդն իջել է դրանք ուղղելու, սակայն այդ պահին մեքենան շարժվել է:  «Նա փորձել է տրոլեյբուս վերադառնալ՝ մեքենան կանգնեցնելու համար, սակայն հայտնվել է անիվների տակ», - նշվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը նշում է, որ հատուկ ծառայությունները ներկայումս տրոլեյբուսի անիվների տակից հանում են մահացած կնոջ մարմինը: ՃՈ աշխատակիցները պարզում են կատարվածի հանգամանքները: