Ավտոբուսի վարորդը, ով փորձել է խուսափել թմրանյութերի փորձաքննությունից կնոջ մեզի օգնությամբ, այնուամենայնիվ ձերբակալվել է: Նա խնդրել է կնոջն օգնել, սակայն նրանք նույնիսկ չէին ենթադրում, որ իրենց ընտանիքում անդամ է ավելանալու:
Տղամարդուն ձերբակալել են այն բանից հետո, երբ բժիշկները հայտարարել են փորձաքննության արդյունքները.
«Կասկածյալ, դուք հղի եք»: Ընդ որում աշխատակիցները որոշել են կատակել եւ նախքան արդյունքի հայտարարումը՝ խնդրել են նրան հաստատել, որ մեզն իրենն է: Հետազոտությունը ցույց է տվել, որ թմրանյութերիի օգտագործման մեջ մեղադրվող անձը երկու ամվա հղիություն ունի:
Վարորդը, որին ձերբակալել են, թմրանյութերի օգտագործման սովորական ստուգում էր անցնում, որը բնորոշ է նրա ընկերությանը, հաղորդում է «Daily Mail»-ը:
Ինչպես հայտնի է, Եգիպտոսում շատերն են ափիոն օգտագործում, քանի որ երբեմն երկու կամ ավելի վայրում են աշխատում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Այնպես որ հիվանդանոցում նրան երկու լուր էր սպասում՝ լավ եւ վատ: Լավն այն էր, որ կինը հղի է, վատն այն էր, որ իրեն ձերբակալել են:



























