Հարվարդի համալսարանը հայտնվել է սկանդալի կենտրոնում կապված դասախոսությունների ընթացքում ուսանողների գաղտնի լուսանկարման հետ, հաղորդում է «The Boston Globe»-ը:
Մոտ 2000 ուսանողի գաղտնի լուսանկարել էին դասախոսությունների ընթացքում: Համալսարանի ղեկավարությունը պնդում է, որ դա արվել է հաճախելության մակարդակը հետազոտելու նպատակով:
Փաստն առաջացրել է Հարվարդի պրոֆեսոր Գարի Լյուիսի քննադատությունը, ով ֆակուլտետային ժողովի ընթացքում հայտարարել է նման հետազոտությունների անթույլատրելիության մասին, որոնք իրականացվում են ուսանողներից գաղտնի, հաղորդում է «Gazeta»-ն:
Հարվարդի տնօրինությունը հայտարարում է, որ ուսանողներն ու դասախոսները տեղյակ չեն եղել հետազոտության մասին՝ պարապմունքներին չվնասելու համար: Սակայն քննադատությունից հետո համալսարանի ղեկավարությունը հրահանգել է վերացնել լուսանկարները:



























