Ռուսաստանը հարգում է Դոնբասի ժողովրդի ընտրությունը, որ նա կատարել է նոյեմբերի 2-ին, սակայն «հարգում է» եւ «ճանաչում է» բառերը բոլորովին տարբեր են: Այս մասին, ըստ «Վեստի»-ի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտված է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԱԳՆ-ի համառոտ, բայց տարողունակ հայտարարությունում: Այնտեղ օգտագործված է «հարգում ենք» բառը»,- ասել է Ուշակովը:
«Հարգում ենք» բառը հատուկ է ընտրված: Մենք սկզբունքորեն հարգում են քվեարկողների կամարտահայտությունը»,- նշել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին, կարելի՞ է, արդյոք, Դոնբասի ընտրությունների վերաբերյալ հավասարության նշան դնել «հարգում ենք» եւ «ճանաչում ենք» բառերի միջեւ:
Նախագահի օգնականի խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս Մինսկի գործընթացի շարունակության եւ շփման խմբի հերթական նիստ անցկացնելու օգտին: