Հայկական հանքային ջրերի շահերը Եվրասիական տնտեսական միությունում պատշաճ կերպով կպաշտպանվեն: Այս մասին դեկտեմբերի 1-ին ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա հիշեցրեց, որ նման մի շարք հետազոտություններ Հանձնաժողովը կատարել է հայկական շուկայում՝ պատժամիջոցներ սահմանելով այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք կեղծել են «Ջերմուկ գրուպ»-ի արտադրանքի տարրերը. շշի ձեւը, պիտակը եւ այլն: 

«Իհարկե, մենք չենք բացառում, որ նման դեպքեր կարող են լինել նաեւ Եվրասիական միությունում: Բայց նաեւ այդ դեպքում կշարունակենք պաշտպանել ձեզ եւ մեր մյուս ձեռնարկություններին, եթե նման իրադրության մեջ հայտնվեն: Մենք Հայաստանում նման գործերի մանրամասն պատմություն ունենք եւ, անհրաժեշտության դեպքում, դրանով կկիսվենք ԵՏՄ-ի մեր գործընկերների հետ»,- հայտարարեց Շաբոյանը: