Թայլանդում կայացել է նորացված Mitsubishi Pajero Sport-ի պաշտոնական շնորհանդեսը:
Այն կառուցված է Mitsubishi L200-ի հիմքի վրա: Նորույթը մրցակցելու է այնպիսի ավտոմեքենաների հետ, ինչպիսիք են Chevrolet TrailBlazer-ը, Ford Everest-ը եւ Toyota Fortuner-ը:
Ըստ Informing-ի, նախորդ սերնդի համեմատ, նոր Mitsubishi Pajero Sport-ն ավելի երկար եւ ցածր է: Մեքենայի թափքի երկարությունը 4.785 մմ է, լայնությունը՝ 1.815 մմ, բարձրությունը՝ 1.805 մմ: Նորացված ամենագնացը 2.4 լիտր ծավալով դիզելային շարժիչ ունի:
Նոր Mitsubishi Pajero Sport-ը նախ վաճառքի կհանվի Թայվանի, Ասիական տարածաշրջանի եւ Ավստրալիայի շուկաներում: Ավելի ուշ այն կհայտնվի 90 երկրներում:





























