Ավստրալիայի Հյուսիսային տարածքի Համփի Դու քաղաքում մի խումբ դեռահասներ դեն նետած սառնարան են գտել, որի մեջ առնվազն 50 կատարավոր կոկորդիլոսի գլուխ է եղել։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Սառնարանում գտել են նաեւ 80 սմ երկարությամբ հասուն կոկորդիլոսի եւ նրա ձագերի մարմինները։ Ավագ անտառապահ Թոմի Նիքոլսը հայտարարել է, որ դա նրանց առաջին գտածոն չէ։ Ավելի վաղ նրանք կոնտեյներում օձեր եւ գորտեր էին հայտնաբերել։ Տեղի ոստիկանությունը փաստի առնչությամբ հետաքննություն է վարում։
Նշենք, որ Հյուսիսային տարածքում թույլատրվում է կոկորդիլոսներին որպես տնային կենդանի պահել։ Կոկորդիլոսի կաշին տարածաշրջանում մեծ պահանջարկ է վայելում, փոխանցում է Lenta-ն։





























