Մեծ Բրիտանիայում Մոլլի անունով գողացված թերիերը 7 տարի անց միացել է տերերին: Ըստ The Telegraph-ի, ոստիկանությունը շանը գտել է Ուորքշիր կոմսությունում, միկրոչիպի օգնությամբ:
Իրավապահները շատ են զարմացել՝ իմանալով, որ գողության մասին հայտնել են դեռեւս 2008 թվականին: Մոլլիին եւ նրա ձագերին Բրայան եւ Պոլին Բերրիներից գողացել են Դարեմ կոմսությունում:
Gazeta-ի փոխանցմամբ, 2015 թվականի հուլիսի 23-ին ոստիկանները հաղորդում են ստացել Ռոյալ Լեմինգթոն Սպա քաղաքի փողոցներում վազվզող շների մասին: Նրանց մեջ է եղել նաեւ Մոլլին: Նա հյուծված է եղել, սակայն ներկայում առողջանում է:





























