Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Մարկո Այլենդ քաղաքում անհայտ անձիք «առյուծ սպանող» են գրել ամառանոցի պատին, որը պատկանում է Զիմբաբվեում Սեսիլ առյուծին սպանացած ամերիկացի ատամնաբույժ Ուոլթեր Փալմերին: Այս մասին գրում է Associated Press-ը:

Ոստիկանության կապիտան Դեւիդ Բերի խոսքով, վանդալները նաեւ 1.1 մլն դոլար արժողությամբ նրա տան ուղղությամբ մարինացված խոզի տոտիկներ են նետել: Gazeta-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Հավելենք, որ Զիմբաբվեի ամենահայտնի՝ Սեսիլ անունով առյուծի սպանությունից հետո ամերիկյան Delta Airlines ավիափոխադրողն արգելել է իր չվերթներով որս փոխադրել: