Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հիլդա Ջեքսոնը ծննդյան 101-րդ տարեդարձը նշել է FV432 տանկ վարելով: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Նախկին բուժքույրը վաղեմի երազանքն իրականություն է դարձրել Հարավային Ուելսի տանկային դպրոցում: Բրիտանուհու 72-ամյա դուստր Մարգարեթ Օստինը պատմել է, որ մայրը ցանկանում էր դա անել արդեն մի քանի տարի, եւ առողջական խնդիրները նրան չեն կանգնեցրել:
Ըստ Gazeta-ի, տանկային դպրոցի սեփականատեր Ալիսթեր Սքոթը հայտարարել է, որ Ջեքսոնն իրենց ամենատարեց այցելուն է: «Նա գրավեց մեր սրտերն ու հիացմունք առաջացրեց»,- հավելել է Սքոթը:





























