Հնդկաստանում բողոքի ալիք էր բարձրացել շուրջ 900 պոռնոկայքերի հասանելիությունը սահմանափակելու առիթով, ինչից հետո կառավարությունը ստիպված է եղել հանել արգելքը:
Ըստ Reuters-ի, գրաքննության մասին սոցցանցերում տարածված բանավեճերից հետո իշխանությունները զիջումների են գնացել՝ արգելափակելով միայն այն ռեսուրսները, որոնք մանկական պոռնոգրաֆիա են պարունակում: Ներկայում բաց են մեծահասակների համար նախատեսված 857 կայքեր:
Newsru-ի փոխանցմամբ, արգելափակման պատճառը Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին հնդկական օրենքն էր: Դրա 12-րդ կանոնի համաձայն, պետական մարմինները կարող են արգելափակել կայքեր՝ ելնելով երկրի ինքնիշխանության եւ ամբողջականության շահերից, անվտանգության, պշտպանության, հասարակական կարգի, օտար պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու նկատառումներից:
Հարկ է նկատել, որ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Կանադայից հետո Հնդկաստանը չորրորդ երկիրն է, որի բնակիչները հաճախ են այցելում ճանաչված Pornhub կայք: Իրավապաշտպանները հայտարարել են, որ արգելափակելով կայքերը՝ իշխանությունները փորձում են իրավախախտումների դեմ պայքար ցուցադրել, խնդիրն իրականում լուծելու փոխարեն:





























