Microsoft ընկերությունը Քյոլնում անցկացված Gamescon ցուցահանդեսին ստեղնաշարով նոր գեյմփադ է ներկայացրել իր Xbox One-ի համար: Այս մասին գրում է Ubergizmo-ն:

Ստեղնաշարը Chatpad անունն է ստացել: Chatpad-ը կարող է միանալ Xbox One-ի սովորական սեղմակին: Բացի այդ, ստեղնաշարին կարելի է նաեւ ականջակալներ միացնել:

Ըստ Gazeta-ի, ստեղնաշարը վաճառքի կհանվի նոյեմբերին եւ կարժենա 35 դոլար: Այն կարելի է միացնել ինչպես Wbox One-ին, այնպես էլ Windows 10 օպերացիոն համակարգով համակարգչին: