Կալիֆորնիական Սանտա Անա քաղաքում ոստիկանները ձերբակալել են տղամարդու, ով իրեն Տարզան է կոչում եւ փորձել է մտնել տեղի կենդանաբանական այգու կապիկների ազատավանդակ: Այս մասին գրում է Yahoo News!-ը՝ վկայակոչելով AP գործակալությանը:

Այգու պահակը ոստիկանություն է կանչել՝ նկատելով ցեղի չորացած շերտով պատված կիսամերկ տղամարդուն: Արտասովոր այցելուն իրեն կասկածելի է պահել: Մինչեւ ոստիկանության ժամանելը նա փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ տղամարդուն ձերբակալել են:

Newsru-ի փոխանցմամբ, իրավապահները տեղեկացրել են, որ տղամարդը թմրանյութ ազդեցության տակ է եղել եւ իրեն Տարզանն է համարել: Ասել է, որ պատրաստվում էր մտնել կապիկների ազատավանդակ: