ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում տղամարդու կողմից իր 6 երեխաների, կնոջ եւ մոր սպանության գործի քննության շրջանակներում կալանավորվել է ոստիկանության շրջանային բաժնի երրորդ աշխատակիցը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Խոսքը ոստիկանության տեղամասային տեսուչ Վլադիմիր Ֆիլիմոնովի մասին է, որին կասկածում են երեխաների պաշտպանության համար միջոցներ չձեռնարկելու մեջ, գրում է Gazeta-ն։
«Տեղամասային լիազոր Դմիտրի Օբլիվինին արդեն մեղադրանք ներկայացվել էր եւ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Այսօր քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Վլադիմիր Ֆիլիմոնովը եւ նրա անմիջական ղեկավար Վիկտոր Միլլերը»,- ասված է ՔԿ կայքում։
Հիշեցնենք, որ 6 երեխաների եւ նրանց մոր մարմինները հայտնաբերվել էին օգոստոսի 4-ին Նիժնի նովգորոդի բնակարաններից մեկում: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օլեգ Բելովը, որը երեխաների հայրն է։





























