Ֆիզիկոսների միջազգային խումբը հայտարարել է, որ հայտնաբերել է մինչ այժմ հայտնի նեյտրինո կոչվող ամենաանորսալի ենթաատոմային մասնիկներից ամենաարագը։ Նիդերլանդներում կայացած կոնֆերանսի ժամանակ գիտնականները պատմել են, որ Անտարկտիկայում IceCube անունը կրող նախագծի շրջանակներում անցյալ տարվա հունիսին հայտնաբերել են նեյտրինո մասնիկը։
Հայտնաբերած մասնիկը առնվազն 400 անգամ ավելի շատ էներգիա է փոխադրում, քան Ադրոնի մեծ կոլայդները, որը կառուցվել է ֆրանս-շվեդական սահմանին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նեյտրինոն գոյանում է ռադիոակտիվ տարրերի քայքայումից։ Նրանք չունեն լիցք եւ գրեթե զուրկ են զանգվածից։ Նրան անխափան հատում են Տիեզերքը եւ դրանց շնորհիվ կարելի է իմանալ, թե ինչ է կատարվում մեր արեգակնային համակարգից այն կողմ։
IceCube դիտարանը տեղադրված է Հարավային բեւեռի Ամունդսեն Սքոթ կայանում։





























