Հնդկական մի գյուղում ամբոխի ձեռքով 45-ից  50 տարեկան հինգ կին է սպանվել, որոնց մեղադրել էին կախարդության համար։ 

Ինչպես տեղեկացրել է տեղի ոստիկանությունը, շաբաթ գիշերը, մոտ կեսգիշերին, Ջարկհանդ նահանգի մայրաքաղաքից մոտ 30 կիլոմետր դեպի հարավ ընկած մի գյուղում կանանց տներից հանլ են եւ դագանակներով մահացու ծեծել, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս դեպքի կապակցությամբ ձերբակալվել է գյուղի 24 բնակիչ, ավելացրել է ոստիկանության ներկայացուցիչը։ 

Նման միջադեպեր բավականին հաճախ են տեղի ունենում հնդկական նահանգներում։ Հուլիսի վերջին հայտնի է դարձել, որ նմանատիպ մի դեպք է տեղի ունեցել Ասսամ արեւելյան նահանգում։ Համագյուղացիների զոհն է դարձել   63 տարեկան մի կին։

Ոստիկանության տեղեկությունների համաձայն, վերջին կես տարում Ասսամ նահանգում գլխատվել, դագանակներով մահացու ծեծվել  կամ այրվել է մոտ  90 մարդ (հիմնականում կանայք), որոնց տեղի բնակիչները համարում էին կախարդեներ եւ վհուկներ։