Չադ լճի կղզիներում ապրող ավելի քան 40 հազար մարդ լքել են իրենց տները «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումների վախից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ հումանիտար հարցերը համակարգող վարչությունը։

«Կղզիների բնակիչները լքել են իրենց տները արմատականների նոր գրոհների վախի պատճառով եւ հետեւելով Չադի կառավարության կոչին։ Չադի բանակը կղզիներում ռազմական գործողություններ է իրականացնում»,- ասված է գերատեսչության կոմյունիկեում, որը մեջբերում է Maghreb Arab Press-ը։

Չադ լճի կղզիները առաջվա պես շարունակում են մնալ գրոհայինների հարձակումների տակ, ինչի կապակցությամբ ափ է իջեցվել լրացուցիչ 20 հազար մարդ, հայտարարել է ՄԱԿ հումանիտար հարցերը համակարգող վարչությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
ՄԱԿ-ն օգնություն է կազմակերպում այդ փախստականների համար, որոնք հայտնվել են խոլերայի համաճարակի գոտում։