Թայվանական Asus-ը նոր սմարթֆոն է ներկայացրել, որը մեծ ծավալով մարտկոց ունի եւ, հետեւաբար, ավելի երկար է աշխատում մեկ լիցքավորմամբ: Սարքը ZenFone Max անունն է ստացել:
Ըստ Mashable-ի, նոր գաջեթի մարտկոցը 5.000 միլիամպեր-ժամ է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է ժամանակակից սմաթֆոնների մարտկոցներից: Օրինակ՝ Samsung Galaxy S6-ի մարտկոցը 2.550 միլիամպեր-ժամ է, իսկ նորագույն iPhone 6 Plus-ինը՝ 2.915: RG-ի փոխանցմամբ, սմարթֆոնի մյուս բնութագրերը բավական համեստ են:
Asus-ի նորույթը կարող է նաեւ այլ գաջեթներ լիցքավորել: Հեռախոսի գնի մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:





























