ՆԱՍԱ-ն հրապարակել է ԱՄՆ Մեծ լճերի շարքին դասվող Սենթ Քլերի եւ Էրիի լճերի ջրիմուռների ծաղկման լուսանկարները։ Ծաղկած ջրիմուռները լուսանկարել էին հուլիսի 28-ին Landsat 8 արբանյակի միջոցով։
Օվկիանոսագետ Ռիչարդ Սթամփֆը նշել է, որ Սենթ Քլերի լճում ջրիմուռների ծաղկման մասին տեղեկություները շատ չեն։ Դա կարող է ջրում կապտականաչագույն ջրիմուռներ հայտնվելու արդյունք լինել։ Շրջանի արեւմտյան հատվածում հունիսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում եղել է ամենախոնավ ամիսը, ինչը հանգեցրել է ֆոսֆորի՝ այդ ջրիմուռների հիմնական սննդանյութի ավելցուկին։ Նրանց ծաղկման շրջանը կարող է շարունակվել մինչեւ սեպտեմբեր, գրում է Gismeteo-ն։
Մասնագետը նաեւ նշել է, որ ծաղկած ջրում լողանալը կարող է վնասել մաշկը կամ աղեստամոքսային համակարգը։




























