Իրանի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել ցամաքային տրանսպորտով Թուրքիա ճանապարհորդություններ կատարելուց՝ արեւելյան հատվածներում տիրող վտանգավոր իրավիճակի պատճառով։

Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը։

«Թուրքիայի արեւելքում վերջին իրադարձությունների եւ անկայունության ֆոնին արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս Թուրքիա մեկնող քաղաքացիներին զերծ մնալ ցամաքային տրանսպորտով ճանապարհորդելուց  եւ օգտվել օդային հաղորդակցման միջոցներից»,- ասված է հայտարարության  մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։