Նավթի համաշխարհային գները նվազում են առաջարկի գերավելցուկի եւ պահանջարկի պակասի սասումների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,74 տոկոսով՝ կասնելով 48,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,65 տոկոսով՝ կասնելով 43,57 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Չնայած նավթի գների նվազմանը, նավթարդյունահանող երկրները չեն նվազեցնում արդյունահանման ծավալները:





























