ԱՄՆ Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքում 8 մարդու, այդ թվում՝ 6 երեխայի սպանած տղամարդուն ծանր հանցագործություն կատարելու մեղադրանք է առաջադրվել, որի համար մահապատիժ է սահմանված, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սպանվել է 5 երեխա։

Հիշեցնենք, որ Հյուսթոնում վետերանների հուշարձանի մոտ  հրաձգությունը տեղի էր ունեցել շաբաթ օրը։ Հանցագործը առանց դիմադրելու հանձնվել էր դեպքի վայր ժամանած իրավապահներին։ Ոստիկանության ներկայացուցիչ Քրեյգ Քլոփթոնի խոսքով՝ զոհերի մեծ մասը ձեռնաշղթաներով էր եղել։ Նրանցից ոմանց վրա նա կրակել է մի քանի անգամ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալված 48-ամյա Դեւիդ Քոնլին ժամանակին հարաբերություններ է ունեցել 6 երեխաների մայր Վալերի Ջեքսոնի հետ, որի հետ վիճաբանությունը կարող էր սպանության դրդապատճառ հանդիսանալ։ Ոստիկանության վարկածով՝ զոհերից մեկը 13-ամյա մի տղա է, որը կարող է լինել Քոնլիի եւ Ջեքսոնի համատեղ որդին։