Մյանմարում մասշտաբային ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 100-ից: Կառավարական Global new light of Myanmar թերթի փոխանցմամբ, աղետի հետեւանքով տուժել է մոտ մեկ մլն մարդ:

Սոցիալական ապահովության եւ տեղահանվածների օգնության նախարարության տվյալներով, ջրհեղեղի հետեւանքները զգացվել են ողջ երկրի տարածքում, սակայն ամենաշատ զոհերը եղել են Ռաքհայն նահանգում:

Տասնյակ հազարավոր տներ հայտնվել են ջրի տակ: Հորդառատ անձրեւները չեն դադարում արդեն մեկ ամիս: Գետերի ջրերը  եւ սելավաջրերը ավերել են կամ ժամանակավորապես շարքից հանել են մոտ 3 հազար դպրոց, հաղորդում է ՏԱՍՍ-ը: