Նորվեգիայում McDonald's-ի աշխատակիցները կույր կնոջից պահանջել են լքել հաստատությունը, քանի որ նրա հետ ուղեկցող շուն է եղել, գրում է Independent-ը։

Տուժածը՝ Թինա Մարիա Ասիքայնենը, հրապարակել էր պատմությունը Facebook-ում։ Նրա կատարած գրառումից պարզ է դառնում, որ կնոջն ու  նրա 5-ամյա դստերը թույլ չեն տվել ավարտել իրենց ճաշը, քանի որ նրանք հաստատություն են մտել շան ուղեկցությամբ, գրում է Gazeta-ն։

Աշխատակիցները պահանջել են, որպեսզի սեւ լաբրադորը դրսում մնա, որից հետո կինը շան հետ ստիպված է եղել հեռանալ։

Նորվեգիայում McDonald's-ի  մամուլի քարտուղարը ներողություն է խնդրել կատարվածի համար եւ նշել, որ նման բան չպետք է տեղի ունենար։