Արեւելյան Հնդկաստանում Շիվայի հինդուիստական տաճարի դարպասների մոտ հրմշտոցից առնվազն 10 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի Ջարքհանդ նահանգում: Առավոտից տաճարի դարպասների մոտ ավելի քան 150 հազար մարդ է հավաքվել:
Տաճարի դարպասները բացելու ժամանակ ամբոխը փորձել է ներս խուժել, ինչն էլ հանգեցրել է լուրջ հրմշտոցի, որի հետեւանքով 15-20 մարդ լուրջ վնասվածք է ստացել, հաղորդում է Gazeta-ն:
Ոստիկանությունում հավելել են, որ տուժել են առավելապես նրանք, որոնք քնել են մի քանի կմ ձգվող հերթում, ինչպես նաեւ այն ուխտավորները, որոնց չի հաջողվել դարպասները բացելիս հրմշտոցի ժամանակ ոտքի վրա մնալ:




























