Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը հայտարարել է, թե ԱՄՆ-ը անհանգստացած է, որ Թուրքիայի իշխանությունները օդային հարձակումներ են իրականացնում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ։

Թուրքական Cumhuriyet պարբերականի թղթակցի հետ զրույցում Անկարայում ԱՄՆ դեսպան  Ջոն Բասսը նշել է, թե ԱՄՆ-ից երկար տարիներ է պահանջվել՝ Թուրքիային համոզելու համար պայքարել «Իսլամական պետության» դեմ՝ շեշտելով, որ առաջիկայում Թուրքիան կմիանա ԻՊ-ի դեմ գործողություններին։

Ամերիկացի դիվանագետը պնդել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած է, որ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում տեղակայված PKK-ի ճամբարների դեմ օդային հարձակումներ են իրականացնում։