Google ընկերությունը, որը մինչեւ 100 դոլար արժողությամբ Android One հասանելի սմարթֆոնների արտադրության կոնցեպցիա է մշակում, պլանավորում է իջեցնել այդ սարքավորումների գինը։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է Հնդկաստանում Google-ի ղեկավար Ռաջիվ Անանդանը։

Նրա խոսքով՝ ինքը հույս ունի, որ մոտ ժամանակներս ընկերությունը կարող է ներկայացնել 31-ից 47 դոլարի սահմաններում վաճառվող սմարթֆոններ, գրում է Gazeta-ն։
Android One պլատֆորմը ենթադրում է օգտատերերի համար սմարթֆոնների տիպային սխմենարի տրամադրում։ Օպերացիոն համակարգն ամբողջովին  մշակում է Google-ը, ինչպես որ Nexus-ի դեպքում։