Դուբայի լողափերից մեկում 20-ամյա աղջիկ է խեղդվել, քանի որ հայրը տղամարդ փրկարարներին թույլ չի տվել ձեռք տալ դստերը՝ այդպիսով «անպատվելով» նրան: Այս մասին գրում է Emirates247-ը:

Փրկարարների խոսքով, ծնունդով Ասիայից տղամարդը (անունը չի նշվում) կնոջն ու երեխաներին լողափ է բերել: Լողալիս սկսել է խեղդվել, սակայն տղամարդը կանգնեցրել է փրկարարներին՝ հայտարարելով, որ օտար տղամարդկանց թույլ չի տա ձեռք տալ իր դստերը:

Մինչ փրկարարները փորձել են հաղթահարել տղամարդու դիմադրությունը եւ օգնության են հասել, չափազանց ուշ է եղել եւ աղջկան ոչնչով օգնել հնարավոր չի եղել:

Ըստ Lenta-ի, ընտանիքի հորը ձերբակալել են՝ ծառայության մեջ գտնվող փրկարարներին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով: Նա դատարանի առջեւ կկանգնի Դուբայում: