Իսպանական Վիլյասեկա դե լա Սագրա քաղաքում (Տոլեդո նահանգ) ցլավազքի տոնը ողբերգությամբ է ավարտվել. 32-ամյա տղամարդ է մահացել: Դրանում մեղավորը զոհի բջջային հեռախոսն են եւ ցուլը:
ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Cadena SER ռադիոկայանին, գրում է, որ տղամարդը փորձել է բջջային հեռախոսով մոտեցող ցլերի ֆոնին սելֆի անել, սակայն տարվել է լուսանկարով եւ չի նկատել կողքից մոտեցող ցլին: Կենդանին կոտոշներով երկու մահացու հարված է հասցրել տղամարդու պարանոցին եւ ազդրին: Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան:
Քաղաքապետ Խեսուս Իխոսի փոխանցմամբ, տոնի առիթով կազմակերպված մեկշաբաթյա բոլոր միջոցառումները չեղյալ են հայտարարվել:




























