Հունաստանի իշխանությունները եւ միջազգային վարկատուները համաձայնության են եկել բազմամիլիարդանոց ֆինանսական օգնության ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակալոտոսին։
«Համաձայնությունը ձեռք է բերվել։ Այս պահին մենք շարունակում ենք քննարկել փաստաթղթի հետ կապված մանրուքները»,- հայտարարել է ֆիննախի ներկայացուցիչը։
Ֆինանսների նախարար Ցակալոտոսը նշել է, որ կողմերին մնում է քննարկել միայն համաձայնագրի 2-3 կետ, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունաստանը վարկատուների հետ համաձայնության է եկել 4 տարվա բյուջեի ցուցանիշների հարցի շուրջ։ Այս տարի բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, իսկ 2016թ. ակնկալվում է, որ բյուջեի պրոֆիցիտը կկազմի ՀՆԱ_ի 0.5 տոկոսը:





























