Չինաստանի Կենտրոնական բանկը ազգային արժույթը՝ յուանը, դոլարի նկատմամբ արժեզրկել է մինչեւ եռամյա նվազագույնի շեմը։
Բանկում նշել են, որ 1.9 տոկոսանոց դեվալվացիան բացառիկ միջոց է՝ ուղղված այն բանին, որ յուանի փոխարժույթն ավելի հստակ արտահայտի շուկայում տիրող իրավիճակը։
Աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսության աճը 2015թ. դանդաղել է։ Չինաստանի տնտեսության հրապարակված ցուցանիշները փորձագետները թույլ են համարում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Այսպես, արտահանումը հուլիսին նվազել է 8.3 տոկոսով՝ Չինաստանի երեք խոշորագույն առեւտրային գործընկերների տարածքում՝ Եվրամիությունում , ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում ցածր պահանջարկի պատճառով։
Փորձագետների կանխատեսումերով՝ չինական տնտեսության աճը տարվա կտրվածքով կլինի պաշտոնական 7 տոկոսի մակարդակից ցածր։





























