Տավուշի մարզում օգոստոսի 8-ին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 30-ամյա Նվեր Սահակյանը բեկորային թեթեւ վնասվածք էր ստացել կրծքավանդակի, նախաբազկի, սրունքի շրջանում: Նրան տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, բայց արդեն վիճակը լավ է, գտնվում է տանը:

Մեր տեղեկություններով՝ Նվեր Սահակյանը Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է, բայց տեւական ժամանակ է՝ ապրում է Իջեւանում: