Թուրքիայի Իզմիր նահանգում այսօր՝ օգոստոսի 11-ին, երկրում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) երիտասարդական թեւի 16 անդամների են ձերբակալել: Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, գործողությանը մասնակցել է մոտ 500 ոստիկան ու հատուկջոկատային:

Նահանգի մի շարք բնակավայրերում մի քանի տասնյակ հասցեներում շուրջկալներ են անցկացվել: Իզմիրի անվտանգության վարչության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները գործել են ուղղաթիռների աջակցությամբ: Այդ հասցեներում հայտնաբերվել են օդհան զենքեր, ատրճանակներ եւ PKK-ի մեծ քանակությամբ փաստաթղթեր: Բոլոր կասկածյալներին բերման են ենթարկել անվտանգության վարչություն՝ հարցաքննության, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ հուլիսի կեսերին Թուրքիայի անվտանգության ուժերը բազմաթիվ շուրջկալներ են կազմակերպել PKK-ի անդամների տներում: Գործողություններ են իրականացվել Թուրքիայի 39 նահանգներում: Այս պահին ձերբակալվածների թիվը 1,5 հազար է, որոնցից մի մասը կալանավորվել է: