Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող Glass World Company ապակե տարայի արտադրական ՓԲԸ-ն վճարել է շուրջ 300 աշխատակիցների աշխատավարձի մի մասը: NEWS.am-ի հետ զրույցում, այսօր՝ օգոստոսի 11-ին, ընկերության աշխատակիցներից տիկին Անահիտը նշեց, աշխատավարձի մյուս մասը գործարանի տնօրինությունը խոստացել է վճարել մինչեւ օգոստոսի վերջ:
«Երեկ ստացել ենք մեր աշխատավարձերի մի մասը, խոստացել են, որ մինչեւ ամսվա վերջ մի մասն էլ կտան: Քանի որ տվեցին, սկսեցինք հավատալ, որ մնացածն էլ կտան, եթե մինչեւ օգոստոսի վերջ չլինի, նորից կսկսենք մեր բողոքի ակցիաները»,-ասաց նա:
Նշենք, որ մի քանի օր շարունակ Glass World Company ընկերության հարեւանությամբ աշխատակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում իրենց աշխատավարձերի փոխանցման պահանջով:




























